Բնապահպան ակտիվիստները Տիգրան Սարգսյանի հետ կերկխոսեն ոլորտի մասնագետների մասնակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/bnapahpan.jpg)
Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում տեղի ունեցած Հանքարդյունաբերության և մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում բնապահպան ակտիվիստներին դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նրանց հրավիրել կառավարություն` երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:
Ի պատասխան Վաչե Գաբրիելյանի առաջարկին բնապահպան ակտիվիստները փոխանցել են, որ կերկխոսեն միայն կոնֆերանսի արդյունքների ամփոփումից հետո, ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: