Առավել ևս հիմա Մոսկվան իրեն չի կարող թույլ տալ ազատ Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է նախկինում Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետ Վադիմ Դուբնովը:

-Ռուսաստանյան ինտեգրացիոն գործընթացները բավական ծախսատար պրոյեկտներ են, եթե հաշվի առնենք, որ առաջացել են չնախատեսված ծախսեր՝ կապված պատժամիջոցների և Ղրիմի հետ: Հնարավո՞ր է՝ պրոյեկտներն հետաձգվեն ժամանակավորապես:

-Ես չեմ կարծում, որ այսօր նյութական կողմը ամենաէական հարցն է այդ ինտեգրացիոն պրոյեկտների համար: Այսօր Ռուսաստանի առջև ծառացել են քաղաքական մարտահրավերներ՝ պայմանավորված ուկրաինական իրադարձություններով և եվրոպացի գործընկերների արձագանքներով: Շատ ծախսատար այսօր որևէ գործընթաց չկա Ռուսաստանի համար: Ես կարծում եմ, որ ինտեգրացիոն պրոյեկտների հետ կապված քաղաքական խնդիրներն ու տարաձայնությունները բավական շատ են, թեև դրանք պետք չէ դրամատիզացնել:

Հայաստանն այն միակ երկիրն էր, որն ինչ-որ չափով գործողությունների մակարդակում աջակցեց Ղրիմում Ռուսաստանի գործողություններին. և՛ Բելառուսը, և՛ Ղազախստանը ցուցադրաբար որդեգրեցին չեզոք քաղաքականություն, իսկ դա արդեն եղել է 2008 թ., Մոսկվան դրան բավական խանդոտ կերպով արձագանքեց, և որևէ սկզբունքային բան տեղի չի ունեցել, սրանք այն բաներն են, որոնց վրա Մոսկվան աչք պետք է փակի, քանի որ այն փուլում է, որ պարզապես չի կարող դադարեցնել ռուսական ինտեգրացիոն պրոյեկտները: Սա է այն գինը, որը Մոսկվան պետք է վճարի այդ երկրների քաղաքական ինտեգրացիայի համար:

-Պարոն Դուբնով, օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում ևս մեկ անգամ նշել էր, որ Հայաստանը պատրաստ է նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը՝ առանց տնտեսական մասի: Ռուսաստանը թույլ կտա՞ խաղալ երկու աթոռի վրա՝ ինչպես հենց ռուսաստանցի փորձագետներն էին ասում, թե՞ կաջակցի հայաստանյան այն ուժերին, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը և պատրաստվում են անվստահություն հայտնել նրան:

-Առաջինը, որ կարող է մտքիս գալ, այն է, որ սրանք Տիգրան Սարգսյանի հերթական երգերն են, որովհետև նա վաղուց է Մոսկվայում «նոն գրատա» անձ: Ես չեմ կարծում, թե Մոսկվան, առավել ևս այսօր, իրեն կարող է թույլ տալ որոշակի ազատություն Հայաստանի համար, և, առավել ևս, Հայաստանի ճակատագիրը հատուկ է. Հայաստանը դատապարտված է վճարելու բոլորի փոխարեն: Մաքսային միություն մտնելու պատրաստակամությամբ Հայաստանը վճարել է ԱՊՀ այն բոլոր երկրների փոխարեն, որոնք նոյեմբերին մասնակցեցին Վիլնյուսում ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս