Իշխանության նահանջի առաջին նախանշանը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Դ!եմ եմ» շարժման շաբաթօրյա հանրահավաքը շրջադարձային նշանակություն պետք է ունենար։ Այն պետք է ցույց տար, թե շարժումը ունի՞ արդյոք ընդլայնման միտում, և արդյոք աճում է պայքարի վճռականությունը։
Եվ դրանից էր կախված, թե իշխանությանը ինչպիսի դիրք կգրավի կենսաթոշակային «բարեփոխման» շարունակության հարցում։ Հանրահավաքը ստացվեց հուժկու, ցույց տվեց, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի դուրս եկած երիտասարդները տրամադրված են վճռական, նրանց թիվը գնալով աճում է. և այս իմաստով հանրահավաքը ամբողջությամբ հասավ իր նպատակին։ Եվ իշխանությունների արձագանքը չուշացավ՝ նահանջելու պատրաստակամաթյան մասին հայտարարությունների տեսքով։
Երեկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում բաց տեքստով հայտարարել է, որ իրենք պատրաստ են զիջումների. «Գտնում ենք, որ այնտեղ կան թերություններ օրենքում, և օրենսդրական փոփոխության կլինի»,- ասել է Աբրահամյանը։ «Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ քննարկումների ներքո»,– ինքն իրեն «դուխ է տվել» Աժ նախագահը։ Հարցին, թե պատրա՞ստ եք հանել պարտադիր բաղադրիչը, Հ. Աբրահամյանը պատասխանել Է. «Պատրաստ ենք բննարկեւ»։ Արձանագրենք, որ սա իշխանության ներկայացացչի աոաջին հայտարարությանն է այն մասին, որ իրենք պատրաստ են քննարկել պարտադիր բաղադրիչը վերացնելու հարցը։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։