Վահե Էնֆիաջյան. Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը:

Ով առանց տրամաբանելու և իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը:

Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա:

Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը, որը համաժողովրդական աննախադեպ ոգևորություն է առաջացրել՝ վախի և խուճապի նոպաներ է առաջացնում կառավարության որոշ ներկայացուցիչների մոտ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հանդիպումների շարքն ու քննարկումները նոր հույս ու ակնկալիքներ են ստեղծում հայ մարդու և մեր ժողովրդի համար: Սա գոտեպնդում է յուրաքանչյուր քաղաքացու՝ ով վճռական է իր մասնաբաժինն ունենալ այս մեծ հայրենանպաստ գործում:

Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը և ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե Հայաստանում «ռեֆորմների» 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը», «որոշակի ագահ անձի գրպանը», որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում, ասել էր. «Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը 6-8 մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է հօգուտ նրա, որ ձեր ֆրակցիան քվեարկեց դրան, ձեր կողմից սահմանված խաղի կանոնների արդյունքում և, այո, համաձայն եմ՝ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս