Բաժիններ՝

Կասեցնել կուտակայինը

«Ես ուրախ եմ, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը կայացավ, ես աջակիցներից մեկն եմ և, թող ավելորդ մեծամտություն չնկատվի, 2012 թ. սեպտեմբերից Ազգային ժողովում ես սկսեցի դրա դեմ պայքարել: Ուզում եմ խոսքս ճիշտ ընկալվի, մենք հիմա այս գործում ունենք լուրջ քաղաքական ուժեր և ունենք քաղաքացիական շարժում: Ավելին՝ քանի որ ընտրված է բարեփոխումների շատ վատ, անհեթեթ տարբերակ, ավելի մեղմ բառ չեմ գտնում, ապա բնական է, որ այն առաջացնում է վրդովմունք»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ ակտիվիստներին ուղղած երկխոսելու վարչապետի կոչը քիչ ուշացած է. «Եթե երկխոսում էր, թող մեզ հետ երկխոսեր 2012-ի աշնանը: Ստացվում է, որ այս վարչապետն ու իշխանությունը մի տեղ մի վտանգ են տեսնում, անմիջապես հիշում են «երկխոսել» բառը»:

Հ.Բագրատյանի կարծիքով՝ շարժումը խորացնում ու վեր է հանում կուտակային ռեֆորմի ամբողջ անհեթեթությունը, իսկ հնարավոր սահմանն այն է, որ կկասեցվի դրա կիրարկումը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս