Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 18-ին հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, տնտեսական զարգացման եւ սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Նախագահ Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները եւ այն կանխելու գործում` ներկա իշխանությունների անընդունակությունը:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը: