Բաժիններ՝

Հեղինակներն առայժմ չեն մեկնաբանում ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը

Այսօր հայտնի դարձավ, որ Հայ-ռուսակաև (Սլավոնական) համալսարանի մասնագետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության պատվերով մշակել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և առաջիկա երկուշաբթի այն ներկայացվելու է ԼՂՀ նախագահին և կառավարությանը։

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագիրը, դեռ պարզ չէ: ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Հրանտ Բագրատյանը 168.am-ին ասաց, որ ավելի ճիշտ կլինի ծրագրի էության մասին հարցնենք ԼՂՀ ղեկավարությանը:

Աշխատանքային խմբի անդամ, Սլավոնական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2014-2018 թթ. համար մշակված ծրագրի մասին նպատակահարմար կլինի խոսել ԼՂՀ-ում դրա ներկայացումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս