Ոստիկանությունը մերժել է փաստաբանի հաղորդման վրա գործի հարուցումը
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/Yerem-Sargsyan.jpg)
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 26-ին տեղի ունեցած սկանդալային դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը Իջևանի ոստիկանությունում հաղորդում էր տվել հանցագործության մասին: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ փաստաբանը հաղորդում է ներկայացրել փետրվարի 26-ին, իսկ մարտի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ա. Մալխասյանի խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 26-ի դատական նիստը սկանդալի էր վերածվել: Վիճաբանություն էր սկսվել, հնչել էին հայհոյանքներ: