Բաժիններ՝

Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի մի մասն ուղարկվել է Ուկրաինային սահմանակից Ռոստովի մարզ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը հրամանատարա-շտաբային զորավարժությունների շրջանակներում առաջադրանք է տվել ուժերի մի մասը տեղափոխել Ռոստովի մարզ:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ դեսանտայիններին դեսանտ են իջեցրել անծանոթ տեղանքում՝ մշակելու համար մարտական նախապատրաստության միջոցառումների համալիր: Ռոստովի մարզում գտնվող Կուզմինկի զորավարժարանում դեսանտ է իջեցվել 1500 զինծառայող, մոտ մեկ տասնյակ միավոր մարտական տեխնիկա և տարբեր բեռներ:

Այդ ամենն իրականացվել է 15 հատ «Իլ-76» ինքնաթիռներով: Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի զորավարժությունները կտևեն մինչև մարտի 14-ը: Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 4000 դեսանտային, 36 միավոր ռազմափոխադրման ու բանակային ավիացիա, մոտ 500 միավոր ռազմական տեխնիկա ու սպառազինություն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերը պատմության մեջ առաջին անգամ դեսանտ կիջեցնեն 3500 զինծառայողի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս