Բաժիններ՝

Արևմուտքի երկրները չեն կարողացել համոզել Ռուսաստանին՝ Կիևի հետ բանակցություններ սկսելու համար

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ արևմտյան երկրները երեկ լուրջ ջանքեր են գործադրել, որպեսզի Ռուսաստանին համոզեն բանակցություններ սկսել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ:

Ղրիմյան ճգնաժամից հետո առաջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Փարիզում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ Մոսկվային կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել Կիևի հետ:

Սակայն Քերիի, ինչպես նաև արևմտյան մյուս երկրների, և մասնավորապես Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի արտգործնախարարների կոչերն ապարդյուն են անցել:

Սերգեյ Լավրովը հրաժարվել է մասնակցել Ջոն Քերիի ու Ուկրաինայի գծով շփման խմբի ներկայացուցիչների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ու Ուկրաինայի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգի ու Անդրեյ Դեշչիցայի հանդիպումներին: Այդ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումն ապահովելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս