ՌԴ-ի Հետաքննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Դմիտրի Յարոշի նկատմամբ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Հետաքննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել ուկրաինական «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Մոտ ժամանակներս Հետաքննչական կոմիտեն հանդես կգա դատարանում՝ խնդրելով հեռակա կարգով կալանավորել Յարոշին: Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ են հարուցել ԶԼՄ-ների օգտագործմամբ ահաբեկչական գործունեության մասին կոչեր անելու համար: Դրանով իսկ Յարոշը խախտել է ՌԴ ՔՕ-ի 205.2 և 280.2 հոդվածները: