Մայա Փանջիկիձեն կարող է մոտ ժամանակներս մեկնել Ուկրաինա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն կարող է մեկնել Ուկրաինա: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ երեկ նա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ Փանջիկիձեն Վրաստանի լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինայի նոր իշխանություններին: Դեշչիցան իր հերթին Փանջիկիձեին հրավիրել է Ուկրաինա՝ վերջինիս միջազգային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Փանջիկիձեի ուկրաինական այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31