Բաժիններ՝

Էրդողանը Գյուլենին կոչ է արել վերադառնալ Թուրքիա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին կոչ է արել վերադառնալ Թուրքիա: Էրդողանը հայտարարել է, որ եթե Գյուլենը մաքուր է և վստահ է իր անմեղության մեջ, ապա նա պետք է վերադառնա Թուրքիա:

Էրդողանն ընդգծել է, որ Գյուլենի շարժումը, որին ավելի վաղ նա անվանել էր «զուգահեռ կառույց», իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ չի հանդիսանում կրոնական հոսանք և որ քաղաքականացված ու ապօրինի կառույց է:

Ավելի վաղ Էրդողանը և նրա կուսակցությունը Գյուլենին քանիցս կոչ են արել վերադառնալ Թուրքիա, սակայն դրանք բոլորն էլ մնացել են անարձագանք:

Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենը 1998 թվականին (1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջումից հետո)  մեղադրվել է գործող կարգը տապալելու փորձի մեջ և 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, նա իսլամի մասին ավելի քան 50 գրքերի ու հոդվածների հեղինակ է և մեծ ազդեցություն է ունեցել Էրդողանի իսլամական հայացքների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31