ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է փոքր հեռահարության 4 հրթիռ
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/pic_f1e0632a5ec138bbc022e8e6c84c0257.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի զինված ուժերը երեկ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել են փոքր հեռահարության առնվազն 4 հրթիռ: Նախնական տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արևելյան ծովափից արձակված այդ հրթիռներն ընկել են ջուրը՝ չպատճառելով որևէ վնաս:
Հրթիռների արձակման նախապատրաստության մասին ոչինչ չի հաղորդվել, հրթիռների արձակումը տեղի է ունեցել ամերիկացի ու հարավկորեացի զինվորականների համատեղ մասշտաբային զորավարժությունների ֆոնին: Սեուլի տվյալներով՝ արձակված հրթիռների հեռահարությունը չի գերազանցել 200 կիլոմետրը: