Բաժիններ՝

2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին օրենքն ուղարկվել է Յանուկովիչի հաստատմանը

ZN.UA-ի փոխանցմամբ` 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին թիվ 4163 օրենքն ուղարկվել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, ով վարում է խորհրդարանի լիագումար նիստը` փոխարինելով խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական տված Վլադիմիր Ռիբակին:

Հրաժարական է տվել նաև խորհրդարանի առաջին փոխխոսնակ Իգոր Կալետնիկը: Միևնույն ժամանակ Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն հայտարարել է, որ տեղյակ չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում Վիկտոր Յանուկովիչը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս