7 տարի հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվեց
Փետրվարի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ին, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն