Ավստրիան հերքում է Ռեբեկա Հարմսի տարածած տեղեկատվությունը
Ուկրաիանական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավստրիական կողմը հերքել է շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, վարչապետի պաշտոնակատար Սերգեյ Արբուզովն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևն ունեն Ավստրիայի քաղաքացիություն:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Ավստրիայի դեսպանատունը: Ավստրիացի դեսպօան Վոլֆ Դիտրիխ Հայմը հայտարարել է, որ այդ երեք անձանց կողմից Ավստրիայի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկատվությունը հաստատված չէ:
Այդ տեղեկատվությունը փետրվարի 4-ին շրջանառության մեջ է դրել եվրապատգամավոր Ռեբեկա Հարմսը, ինչից հետո Ազարովը, Արբուզովը և Կլյուևը հերքել են դա: