
Ազարովը, Արբուզովն ու Կլյուևը հերքել են Ավստրիայի քաղաքացիություն ունենալը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի մամլո քարտուղար Վիտալի Լուկյանենկոն կտրականապես հերքել է այն տեղեկատվությունը, թե Ազարովն ունի Ավստրիայի քաաղաքացիություն: Նա հավելել է, որ իրականությանը չի համապատասխանում նաև այն տեղեկատվությունը, որ Ազարովն ունեցվածք ու ակտիվներ ունի Ավստրիայում:
Լուկյանենկոն պահանջել է, որ այդ ամենի մասին բարձրաձայնած եվրապատգամավոր Ռեբեկա Հարմսը ներկայացնի իր խոսքերի ապացույցներ, կամ էլ հերքի դրանք ու ներողություն խնդրի սխալ տեղեկատվություն տարածելու համար: Նա սպառնացել է, որ հակառակ դեպքում իրենք դատի կտան նրան:
Նշվում է, որ Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Սերգեյ Արբուզովը նույնպես հերքել է Ավստրիայի և ընդհանրապես որևէ երկրորդ երկրի քաղաքացիություն ունենալը: Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը նույնպես հերքել է Հարմսի խոսքերը՝ ընդգծելով, որ իրեն իրավունք է վերապահում դատի տալ նրան: