«Ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյանից» (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանյան իշխանական բուրգը կքանդի կոռուպցիան: Ըստ «Ա1+»-ի՝ այս մասին ասել է «Հակակոռուպցիոն» կենտրոնի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը. «Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ իշխող կուսակցությունում և նրա շարքերում շուտով կսկսվի առնետավազք, նույն նախագահը չի տիրապետում իրավիճակին»:
Պարոն Մարգարյանը չի շտապում անուններ տալ, միայն հիշեցնում է, թե ովքեր Հայաստանում նպաստեցին կոռուպցիայի ծաղկմանը. «Ռոբերտ Քոչարյանից է սկսվել, նաև սկսվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից և մի շարք այլ չինովնիկներից: Իսկ Քոչարյանի գործը մինչև այսօր գտնվում է Մոսկվայում, ընթացքի մեջ է, և այն օբյեկտները, որ կապված են Ռուսաստանի հետ, ստուգվում են»։
Ամբողջությամբ կարող եք կարդակ սկզբնաղբյուր կայքում: