Յունիբանկը վճարային տերմինալներ է տեղադրել «ՎԵԳԱ» խանութներում
Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը սկսել է վճարային տերմինալներ տեղադրել նաև առևտրի կենտրոններում: Տերմինալների միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Դրանք արդեն գործարկվել են բանկի մայրաքաղաքային և մարզային բոլոր 45 մասնաճյուղերում: Եվս երկու տերմինալներ տեղադրվել են «ՎԵԳԱ» կենցաղային էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի երկու խանութներում (Երևանի Տ.Պետրոսյան 25,5 և Սեբաստիայի 141/3 հասցեներում):
Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ հաճախորդը վճարումը կատարում է հաշված րոպեների ընթացքում, առանց բանկի աշխատակցին դիմելու: Պարզապես անհրաժեշտ է ընտրել գործարքի տեսակը և հետևել տերմինալի կողմից առաջարկվող քայլերի հերթականությանը:
Հետագայում ևս Յունիբանկը կշարունակի տերմինալների տեղադրումն առևտրի և հասարակական վայրերում: