Բաժիններ՝

ԱԺ 50 աշխատակից խնդրել է, որ իրենց աշխատավարձից պահում չկատարվի. tert.am

ՀՀ ազգային ժողովի շուրջ 60 աշխատակից ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը, մասին տեղեկացրել են «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները: Tert.am-ի հետ զրույցում ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱԺ աշխատակազմի 50 աշխատակից դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին՝ խնդրելով, որ իրենց աշխատավարձից պահում չկատարվի:

Իսկ «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ դիմումատուները, ովքեր հիմնականում ոչ իշխանական խմբակցություններից պատգամավորների օգնականներն են, ոչ միայն խնդրել են պահումներ չիրականացնել մինչև ՍԴ-ի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝  այդ բաղադրիչի հետ կապված հոդվածների սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելը, այլև վերահաշվարկ կատարել հունվար ամսվա համար արդեն իսկ հաշվարկված աշխատավարձերի մասով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս