Ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերն աճել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 768 դեպք, 2012թ. համեմատ դեպքերն աճել են 3.8%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 203-ը, որոնք 2012թ. համեմատությամբ նվազել են 5.1%-ով: Ընդ որում, 2013թ. արձանագրված ինքնասպանության դեպքերն ավելացել են կանանց շրջանում, մասնավորապես՝ 30-ից բարձր տարիքի, իսկ տղամարդկանց շրջանում՝ նվազել են: Ինքնասպանության փորձերը, նախորդ տարվա համեմատ աճել են 7.4%-ով: