17 ավտոմեքենաներ դուրս են բերվել ձնաբքից
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:30 դրությամբ, առատ ձյան, ուժեղ քամու և ցածր տեսանելության պատճառով Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում կուտակված ծանրաքաշ 17 ավտոմեքենաները Նոյեմբերյանի տարածաշրջանի «Լևոն-2» ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ձնաբքից:
Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են: