Սերժ Սարգսյանը կընդունի Սամվել Բալասանյանին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպման նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։

Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, երբ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ Բալասանյանի տան վրա կրակելուց և հայհոյանքներ տեղալուց հետո խոստացել էր «խփել տալ» Գյումրիի քաղաքապետին։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս