Հարկային տեսուչը ծեծել է քաղաքացուն
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Լ. Գ.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի հյուրանոցային համալիրի համարներից մեկում, վիճաբանել է տեսուչ Գ. Թ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն