Վերստին հետաձգվել է Գեորգի Մարգվելաշվիլիի ադրբեջանական այցը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ վերստին հետաձգվել է Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլիի ադրբեջանական այցը, որը պլանավորված էր հունվարի վերջին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Взгляд.az կայքը: Վերջինիս հաղորդմամբ՝ այցի հետաձգվելը կապված է որոշակի հանգամանքների հետ:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ալի Մամեդովը հաստատել է այդ տեղեկատվությունը: Պատգամավորը դա պատճառաբանել է կողմերի մեծ ծանրաբեռնվածությամբ: Նա հավելել է, որ իրենք ակնկալում են, որ թուրքական այցից հետո Մարգվելաշվիլին հաջորդ այցը կկատարի հենց դեպի Ադրբեջան:
Ավելի վաղ հայտարարել էր, թե Մարգվելաշվիլին պլանավորել է Ադրբեջան այցելել նախորդ տարեվերջին, սակայն ավելի ուշ այդ այցը հետաձգվեց այս տարվա հունվարին: Սակայն Վրաստանի նախագահն Ադրբեջանի փոխարեն այցելել Թուրքիա: