Բաժիններ՝

Օլանդը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդգծել, որ Ֆրանսիան կընդունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է  Agence France-Presse-ը:

Նման հայտարարությամբ Օլանդը հանդես է եկել Անկարայում` Թուրքիա կատարած այցի առաջին օրը: Սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա: «Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն անհրաժեշտ»,-ասել է Օլանդը` խոսելով ցեղասպանության մասին: Նա նաեւ ավելացրել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս