Բաժիններ՝

Որքան շատ շրջանառություն, այնքան ցածր հարկային դրույքաչափ

«Շրջանառության հարկի հետ կապված մենք բավականին դժգոհություններ ունենք, առևտրի ոլորտում բավականին բիզնեսներ փակվեցին: Օրինակ՝ նոր ՀԴՄ-ների ներդրումն այնքան չխանգարեց բիզնեսին, որքան շրջանառության հարկի կիրառումը: Այս վերջերս վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվեց շրջանառության հարկը 3.5%-ից 1% նվազեցնելու հնարավորությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ վարչապետը հանձնարարել է գործատուների հետ քննարկել խնդիրը, քանի որ շատերը դեմ են դրան, որովհետև իրենք ուզում են հարկումն իջեցնել 1% այն պայմանով, որ ՓՄՁ-ները շրջանառության 100 %-ը փաստաթղթավորեն, իսկ բիզնեսը գիտի, որ խոշոր կազմակերպությունները, օլիգարխները փաստաթղթեր չեն տրամադրում, ու գտնում են, որ դա իրենց համար անհնարին խնդիր է լինելու և ընկնելու են հարվածի տակ. «Դրա համար 3 տարբերակ քննարկեցինք, կոմպրոմիսային տարբերակի եկանք, որ կամավոր ձևով ընկերությունն է ընտրում, որ եթե կարող է 80% փաստաթղթավորել, ապա կունենա 1% հարկում, եթե 60%՝ հարկումը կլինի 2%, եթե չի ուզում դիմել 1%-ի կամ 2%-ի, մնում է 3.5% ռեժիմի տակ և աշխատոմ է այնպես, ինչպես մինչև այժմ աշխատել է: Այսինքն՝ ընտրության հնարավորություն է տրվում: Աշխատանքային խմբով այս մոտեցումները քննարկեցինք, նաև ՀԲ-ի և տեսչական բարեփոխումների խմբի ներկայացուցիչների հետ: Հիմա պետք է այդ տարբերակն առաջարկվի վարչապետին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս