Բաժիններ՝

Չինաստանը դարձել է ոսկու խոշորագույն սպառողն աշխարհում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը դարձել է ոսկու խոշորագույն սպառողն աշխարհում: Այդ մասին է վկայում GFMS խորհրդատվական ընկերության իրականացրած հետազոտությունը: Դրա համաձայն, Չինաստանը նախորդ տարի գնել է 1189.8 տոննա թանկարժեք մետաղ:

Դա 32 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ, և 5 անգամ ավելին է 2003 թվականի ցուցանիշից: Գնված ոսկու 724 տոննան ուղղվել է ոսկերչական զարդերի արտադրությանը: GFMS-ն ընդգծել է ոսկերչական զարդերի արտադրմամբ Չինաստանն առաջին անգամ գերազանցել է Հնդկաստանին: Վերջինս 2013 թվականին գնել է 987.2 տոննա, ինչը 5 տոկոսով ավելին է 2012 թվականի ցուցանիշից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս