Բաժիններ՝

Ուկրաինայում խստացրել են ատոմակայանների պահպանությունը՝ կապված դրանց գրավման հնարավորության հետ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարությունը խստացրել է ատոմակայանների պահպանման ռեժիմը: Այս մասին հայտարարել է տվյալ գերատեսչության ղեկավար Էդուարդ Ստավիցկին:

Վերջինիս խոսքերով՝ ատոմակայանների պահպանումը խստացնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց ատոմակայանները գրավելու հնարավորության մասին: Ստավիցկին մանրամասնել է, որ խստացված ռեժիմը գործելու է մինչև ապրիլ: Ուկրաինայի տարածքում գտնվում է չորս գործող ատոմակայան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031