Ալիևն ու Ֆաբիուսը Դավոսում քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավոսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ կապերը և նշվել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա:

Ալիևն ու Ֆաբիուսը հայտարարել են, որ փոխադարձ այցերը կարևոր ներդրում են ունենում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման վրա: Ընդգծվել է, որ երկկողմ կապերն ունեն զարգացման լայն հեռանկարներ: Ալիևն ու Ֆաբիուսը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այս տարի այցելելու է Ադրբեջան:

Տեսանյութեր

Լրահոս