Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով