Բաժիններ՝

Կառավարությունն օրինականացնում է հուշարձանները քանդելը. pastinfo.am

Ըստ «Փաստինֆո» -ի` այսօրվա նիստում կառավարությունն առաջին հայացքից շատ անմեղ որոշում է նախատեսում կայացնել` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման կարգը հաստատելու մասին» իր նախկին որոշման մեջ ընդամենը մեկ բառ ավելացնելով: Բայց դրանից կախված, պարզվում է, կփոխվի ոչ միայն բուն որոշման իմաստը, այլև՝ դրա նշանակությունը մեր երկրի պատմամշակութային արժեքների հետագա ճակատագրի համար:

Ճակատագրական բառը, որ կառավարությունը որոշել է ավելացնել իր որոշման մեջ «փոփոխման» բառն է: Այսպիսով, կառավարությունը հնարավորություն կստանա ոչ միայն տեղափոխել հուշարձանները, ինչպես արդեն բազմիցս արվել է, այլև՝ փոփոխել դրանք:

Ի դեպ, նույն այս որոշման նախագծից պարզ է դառնում, որ հուշարձանի փոփոխության իրավունք կունենան «հուշարձանի կամ դրա տարածքում քաղաքաշինական գործունեություն ծավալող» ցանկացած մեկը` բայց լիազորված մարմի թույլտվությամբ:

Այսպիսով, փաստորեն, կառավարության թեթև ձեռքով՝ այսուհետ հուշարձանների ոչնչացումը շատ ավելի հեշտ կլինի, և, կարևորը, ամեն ինչ կարվի օրինականության քողի տակ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս