Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 24-ին. աղբյուր
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 24-ին, Փարիզում: Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական իրազեկ աղբյուրը:
Դրա հետ կապված՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա է մեկնելու հունվարի 23-24-ին: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել էին տարածաշրջան:
Միջնորդները նաև հայտարարել էին, որ պլանավորել են երկու երկրների նախագահների հերթական հանդիպումն անցկացնել 2014 թվականի առաջին կեսին: