Ռուսաստանի եվրասիական նախագիծը չի լուծում նրա խնդիրները. Բժեզինսկի
Rufabula.com-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին Ուկրաինայում առկա քաղաքական ճգնաժամի վերաբերյալ ԱՄՆ սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումներում հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է հաղթահարի այդ ճգնաժամի հետևանքները.
«Ուկրաինային աջակցելը չի նշանակում պատերազմ Ռուսաստանի դեմ, դա հանդիսանում է նրան (Ռուսաստան) օգնություն՝ դառնալու համար նորմալ հետկայսերական երկիր: Ռուսաստանի եվրասիական նախագիծը չի լուծում նրա խնդիրները:
Վաղ թե ուշ Ռուսաստանում տապալվելու է ավտորիտարիզմը: Ուկրաինացիներն արժանի են ապրել ինքնիշխան ու եվրոպական Ուկրաինայում: Պուտինի փողերը սպառվում են: Ամենայն հավանականությամբ, նա հարկադրված կլինի հաղթահարել ճգնաժամի հետևանքները: Կան պատրվակներ, թե նա կարող է օգնել Յանուկովիչին»: