 
                        Իրանի ու «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտակա շաբաթներին. Քեթրին Էշթոն
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը կարող է անցկացվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Այս մասին Էշթոնը հայտարարել է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ: Այսօրվանից սկսած՝ ուժի մեջ են մտնում նախորդ տարվա նոյեմբերին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        