Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այս տարի պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Նշվում է, որ նրան Ադրբեջան է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Օլանդը տվել է իր համաձայնությունը:

Օլանդը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ այս տարի պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Դեսպանի հետ հանդիպման ժամանակ Օլանդը գոհունակության է հայտնել ֆրանս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը հունվարի 27-28-ին պետական այցով մեկնելու է Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս