Բաժիններ՝

Քաղաքացին մեղադրվում է խարդախությամբ գումար հափշտակելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել խարդախության փաստի առիթով հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հ. Վարդանյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում:

«Մինչդեռ իրականում մտադրություն չունենալով կատարել խոստացածը, նշված պատրվակով Ա. Քալաշյանից պահանջել և 2013թ. հունիսի 20-ին ստացել է 1.231.230 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ գումար»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Քրեական գործը քննում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Քրեական գործում որպես տուժողներ ներգրավված են 10 անձիք. դատավարության կողմերից մի քանիսը Հնդկաստանի և Նեպալի քաղաքացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս