Ոչ իշխանական 4 ուժերը քննարկել են վաղվա հանրահավաքի կազմակերպչական հարցերը

Այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի  խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր հստակեցնել վաղվա հանրահավաքի կազմակերպչական հարցերը: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից պատգամավորներ Արծվիկ Մինասյանն, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը: Վաղը` հունվարի 18-ին, ժամը 14:00-ին «Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի, որի նպատակներն են. 1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին, 2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, 3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս