Բաժիններ՝

Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ

Յունիբանկը սկսում է համագործակցությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ: Անդամակցության շրջանակներում բանկը կընդլայնի  համագործակցությունը բիզնես ներկայացուցիչների հետ, կնպաստի անդամ կազմակերպությունների բիզնես ծրագրերի իրագործմանը` ձգտելով դառնալ առավել շահավետ գործընկեր ՓՄՁ- ների  համար:

31.12.13թ. դրությամբ Յունիբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 113 մլրդ դրամ, որից 61 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է վարկեր առանց որևէ միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած տարեկան 12%-ից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս, գումարը` մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում գործում է 2000թ.-ից:  Կազմակերպության նպատակն է պաշտպանել անդամ ընկերությունների շահերը հարկային և իրավական դաշտում, ինչպես նաև աջակցել գործարար միջավայրի բարելավմանն ու լավագույն բիզնես փորձառության ներդրմանը: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցում են տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 100 ընկերություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս