Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթ` մինչև 50.000 դոլար դրամաշնորհով
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագիրը շրջանակում հայտարարում են Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև՝ ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10,000 ԱՄՆ դոլար և առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհը տրամադրում է հայտատուի (նորաստեղծ ընկերություն, ՓՄՁ) կողմից հաշվարկված ծախսերի առավելագույնը 50%-ի չափով ֆինանսավորում, ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:
Մասնակցության հայտերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՁԻՀ`[email protected] էլ. փոստով՝ մինչև 2014թ. հունվարի 27-ը:
Մրցույթի մանրամասները և դիմումի ձևը կարող եք գտնել ՁԻՀ-ի կայքում: