Բաժիններ՝

Պարզվել է Գյումրու հանրակացարանում տարածված վարակիչ հիվանդության ախտորոշումը

Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում ստեղծված արտակարգ իրավիճակի, ասել թե տարածված մաշկային հիվանդության ախտորոշումը հայտնի է: Այս մասին hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեl 1 Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, նշելով,որ տուժածների մոտ ախտորոշվել է պիոդերմիտ՝ թարախային մաշկաբորբ:

Վարչության պետի փոխանցմամբ ինքը երեկ երեկոյան և այսօր առավոտյան անձամբ է այցելել ընտանիքի անդամներին.

«Ես ինքս եմ այցելել, Երևանից էլ ենք մասնագետ բերել, հիմա երեխաներից 4-ին տեղափոխում ենք հիվանդանոց՝ստացիոնար բուժման»,-ասել է  նա: Վարչության պետի փոխանցմամբ նշված հիվանդությունը ամբուլատոր պայմաններում պետք է բուժել, սակայն քանի որ բնակարանը փոքր է ու ներսում չկա կենցաղավարության որևէ պայման, իրենք «բեռնաթափում» են արել ու 4-ին տեղափոխել հիվանդանոց, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն:

Մանրամասները այստեղ`

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս