![](/banners/BeFunky-design.jpg)
Ապակին կոտրելուց հետո` հանցագործները դիմել են փախուստի
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/kalanq0.jpg)
Հունվարի 15-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Չեխովի փողոցի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գոռ Ե.-ին, 1986 թ. ծնված Ֆիլիպ Հ.-ին և 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին:
Սերգեյ Հ.-ն ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 6-ին Ֆիլիպ Հ.-ի և իրենց ընկերներ Արթուրի ու Սուրիկի հետ Զեյթունի վարչական տարածքում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ գործող մի գրասենյակի դուռը բացելով` փորձել են գողություն կատարել, սակայն կոտրելով ապակին` դիմել են փախուստի:
ՀՀ Ոստիկանություն