Բաժիններ՝

Ադրբեջանի կառավարության շենքում նույնպես արգելվել է սմարթֆոններ օգտագործելը

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարության շենքում խորհրդարանի նման արգելք է դրվել սմարթֆոններից օգտվելու վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարության մամլո ծառայության ղեկավար Ակիֆ Ալին:

Վերջինիս խոսքերով՝ այդ արգելքը գործում է դեռևս նախորդ տարեվերջից: Նա ընդգծել է, որ դա «ծառայում» է անվտանգության կանոնների պահպանմանը: Սրանից առաջ էլ սմարթֆոններվ մուտք գործելն արգելվել էր Ադրբեջանի խորհրդարանում:

Հիշեցնենք, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ լրագրողներն իրենց սմարթֆոններով ֆիքսել են, որ պատգամավորները քվեարկում են միմյանց փոխարեն, կամ մեկ պատգամավորը քվեարկում է միանգամից մի քանիսի փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031