Իրաքը չի կարող իր նավթը համաշխարհային շուկաներ հասցնել Սիրիայի տարածքով. Թաներ Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Իրաքը չի կարող Սիրիայի միջոցով նավթ արտահանել համաշխարհային երկրներ:

Յըլդըզի խոսքերով՝ Անկարան հաշվի է առնում իրաքյան կառավարության կարծիքը, սակայն նավթը չի կարող համաշխարհային շուկաներ հասցվել Սիրիայի տարածքով, քանի որ այդ երկրում չկա կայունություն: Յըլդըզն ընդգծել է, որ նմանատիպ էներգետիկ նախագծերի իրագործման հարցում ամենակարևորը կայունությունն է:

Թուրքիան հուսով է հունվարին ստանալ  Հյուսիսային Իրաքի նավթն իր տարածքով Եվրոպա արտահանելու հարցում Բաղդադի համաձայնությունը:

Տեսանյութեր

Լրահոս