Բաժիններ՝

Դրամապանակ գողացած կինը խոստովանել է, որ ինքն է գողը

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարի 10-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն և խոստովանել հանցանքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լիլիթ Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս