Շանթ Հարությունյանը Ամանորի առթիվ մաղթել է մի քիչ ոգու արիություն և խիզախություն
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը բացարկ է ներկայացնելու նախաքննական մարմնին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ այժմ նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը, այն դեպքում, երբ գործով տուժող է ճանաչվել ոստիկան: Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողտայում տեղի ունցած դեպքերի առիթով հրուցված քրեական գործը կարող է քննել Հատուկ քննչական ծառայությունը:
Նախաքննական մարմինը մտադիր չէ վերացնել տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը: Պաշտպանը նշեց, Շանթ Հարությունյանն էլ խոսել է այն մասին, որ նույնիսկ մարտի 1-ի դեպքերի քննության ընթացքում տեակցությունների արգելքը տևել է երեքից չորս շաբաթ: «Այս դեպքում տեսակցությունների արգելքը շարունակվում է արդեն երրորդ ամիսը: Սա ուղղակի չի կարող որևէ կերպ արդարացված լինել: Ուղղակի սա հաշվեհարդար է մարդկանց նկատմամբ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Ինեսսա Պետրոսյանը բողոքարկել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը, որով երկարացվել էր նրա կալանքի ժամկետը: Փաստաբանը խնդրել է վերացնել խափանման միջոցը: Փաստաբանն ասաց նաև, որ Շանթ Հարությունյանին մեղասագրվող արարքում հանցակազմը բացակայում է: Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ գետնին ընկած տուժողը, ում ըստ նախաքննական մարմնի հարվածել է Շ. Հարությունյանը, եղել է ոստիկանի հագուստով. «Տվյալ դեպքում Շանթ Հարությունյանը չէր կարող ենթադրել, որ ոստիկանության աշխատակից է այդ գետնին ընկած մարդը»:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանը շնորհավորել է բոլորի Ամանորը, յուրաքանչյուրին մաղթել մի քիչ ոգու արիություն և խիզախություն: