ԱՄՆ-ը Գուանտանամոյի բանտից ազատ կարձակի Բեն Լադենի անձնական թիկնապահին
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/pic_6f1d738a687ee919691d97e74447bcd5.jpg)
BBC News-ի փոխանցմամբ՝ Գուանտանամոյի ամերիկյան բանտից ազատ է արձակվելու Եմենի բնակիչ Մահմուդ Մուջահիդը, ով համարվում է «Ալ-Քաիդայի» զինյալ և Ուսամա Բեն Լադենի անձնական թիկնապահ: 33-ամյա Մուջահիդը կալանքի տակ է պահվում ավելի քան 10 տարի:
Նրան կալանավորել են 2002 թվականին, սակայն ցայժմ նրա նկատմամբ չի ներկայացվել որևէ մեղադրանք: Մուջահիդի ազատ արձակման ստույգ ժամկետը հայտնի չէ:
2001 թվականից գործող Գուանտանամոյի բանտում պահվում է 155 մարդ, որոնց ամերիկյան իշխանությունները համարում են չափազանց վտանգավոր, սակայն դատարանում չեն կարող մեղադրանք ներկայացնել նրանց դեմ՝ ապացույցների բազայի բացակայության պատճառով: