Բաժիններ՝

Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ամիսներ շարունակ կալանավորված Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ամբողջովին չի դադարեցվել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը:

Նրա նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նորայր Նորիկյանը վստահ է, որ քրեական հետապնդումը իր պաշտպանյալի նկատմամբ ամբողջովին կվերացվի, քանի որ հիմքեր չկան: Ինչ վերաբերում է գործին, փաստաբանը շեշտեց, որ ողջունելի կլինի, որ Գլխավոր դատախազության կոմղից ստեղծված նոր օպերատիվ խումբը այն բացահայտի:

Հրաչ Մուրադյանի սպանության գործով նման փոփոխությունը նա պայմանավորում է ոչ միայն Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի անձով, այլեւ հանցագործության լիակատար բացահայտման հասարակական պահանջով:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս