Իրանը ոչինչ չի անում «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու համար. ԱՄՆ պետդեպարտամենտ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարծիքով Իրանը ոչինչ չի անում՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար իր շահագրգռվածությունը Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսում.
«Իրանը ոչինչ չի անում, բացի նրանից, որ օգնում է սիրիական վարչակարգին: Չկա որևէ հաստատում, որ Թեհրանը շահագրգռված է այդ կոնֆերանսին մասնակցելում: Եթե նրանք համաձայնվեն վերադառնալ «Ժնև 1»-ի (2012 թվականի հունիսի 30) փաստաթղթերին, ապա մենք կդիտարկենք դա: Սակայն դեռ չկա դրա որևէ վկայություն»:
Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսը մեկնարկելու է այս տարվա հունվարի 22-ին: